
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով աշխատակիցներ են ձերբակալվել։ Տեղեկությունը, 1lurer.am-ի հարցին ի պատասխան, հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հայտնել են՝ քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Կատարվածին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ նշելով, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռի:
«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»,- գրել է Մկրտչյանը:




