ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է Զատկի 30 ժամյա հրադադարի մասին։ Այն կտևի մինչև ապրիլի 21-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն։
Պուտինը կարգադրել է Զատկի զինադադարի շրջանում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։
«Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին: Միևնույն ժամանակ՝ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները, հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։




