Արդեն 50 տարի Ռոզա Ռիմբաևան երգում է Առնո Բաբաջանյանի՝ հատուկ իր համար գրված ստեղծագործությունը՝ «Озарение»-ն, 50 տարի անց առաջին անգամ հեղինակի հայրենիքում՝ Հայաստանում։
Ղազախստանի ժողովրդական արտիստ Ռոզա Ռիմբաևան այն կկատարի Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում անցկացվելիք գալա-համերգի ժամանակ։ Համերգի փորձերն անցկացնվում են Հանրային ռադիոընկերությունում՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Ռադիոտուն է այցելել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Նա ծանոթացել է ռադիոյի ոսկե ֆոնդում տեղ գտած՝ ավելի քան 50 տարի առաջ ստեղծված ղազախական ձայնագրություններին։




