
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին ներկայանում է բացառիկ առաջարկով՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում առաջարկելով լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի հնարավորությամբ: Երկու օր «Մերիդիան էքսպո» կենտրոնում ԱրարատԲանկի տաղավարում այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ խորհրդատվությամբ պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։




