
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարական է տվել, ինչի մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունից։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:




