ԿարևորՄիջազգային

Կին ծնվում են. Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշել է այսօր

Միացյալ Թագավորության Գերագույն դատարանն այսօր որոշել է, որ կին են համարվում միայն նրանք, ովքեր կենսաբանորեն դասակարգվում են որպես կին, հայտնում է The Guardian-ը։

Դատարանը քննարկում էր իրավապաշտպան խմբերից մեկի բողոքը՝ պարզելու համար, թե արդյո՞ք 2010 թվականի ընդունված որոշման համաձայն կին են նաեւ տրանսգենդերները, որոնք ունեն սեռը ճանաչող վկայական։

Բողոքը ներկայացրել է For Women Scotland խումբը, որը վիճարկում էր  Էդինբուրգի դատարանի որոշումը։ Ըստ դրա՝ տրանսգենդեր կանայք եւս մյուս կանանց նման կարող են աշխատանքի համար գենդերային քվոտա ստանալ։

Դատարանը որոշել է, որ օրենքում խոսքը վերաբերվում է բացառապես «կենսաբանական կնոջը» եւ «կենսաբանական սեռին»։

Դատական հայց ներկայացրած կազմակերպությանը ֆինանսավորում է «Հարի Փոթեր» գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը։ Նա մշտապես քննադատել է գենդերային ինքնության ժամանակակից հայեցակարգը։

Կարդացեք նաև

Back to top button