
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիք այցելության ընթացքում եղել են Խոտ-Որոտան ավտոճանապարհին։
Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհը Որոտան գյուղը հարևան Խոտին, Գորիսին, Կապանին և միջպետական Մ-2 ճանապարհին կապող հիմնական ու ամենակարճ երթուղին է։
Ճանապարհի ավելի քան 7կմ-ն ասֆալտապատ է։ Շինարարության ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինաշխատանքները երկարաձգվել էին։ Վերացվել է սողանքների վտանգը, սողանքային հատվածը շրջանցող 500մ երկարությամբ ճանապարհահատված է կառուցվել, եւ այժմ վերակառուցման աշխատանքները կատարվում են վերջին երեք կմ-ում։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները շինհրապարակում ներկայացրել են արդեն արված և կատարվող աշխատանքները։ Քննարկվել են նախագծային որոշ լուծումներ։




