ԿարևորՀասարակություն

Ձյան առատ տեղումներ կդիտվեն

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավել։

Կարդացեք նաև

Back to top button