ԿարևորՄիջազգային

Միայն կանանցից կազմված անձնակազմ՝ տիեզերքում

Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող «Բլյու Օրիջին» ընկերությունը տիեզերք է բարձրացրել 6 կանանցից բաղկացած անձնակազմը տեղափոխող տիեզերանավը:

Կանանց անձնակազմը՝ ներառյալ փոփ աստղ Քեթի Փերին, վերադարձել են Երկիր։ Սա 1963 թվականին Վալենտինա Տերեշկովայի միայնակ թռիչքից հետո միայն կանանցից բաղկացած առաջին թռիչքն էր տիեզերք:

11 րոպե տևողությամբ թռիչքն անցել է տիեզերքի սկիզբը համարվող «Կարմանի գիծը»:

Ինքնաթիռում եղել է վեց կին՝ Փերին, հաղորդավար Գեյլ Քինգը, լրագրող Լորեն Սանչեսը, հրթիռային գիտնական Աիշա Բոուն, քաղաքացիական իրավունքների պաշտպան Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը:

Կարդացեք նաև

Back to top button