ԿարևորՀասարակություն

Գյումրու ավագանու նորընտիր անդամները գրանցվել են

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ է հանձնել Գյումրու նորընտիր ավագանու անդամներին, հայտնում են ԿԸՀ-ից։

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ:

Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու Սուսաննա Մկրտչյանը:

Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած է ճանաչվել:

Այնուհետև հանձնաժողովն անցել է մանդատների բաշխման գործընթացին:

Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:

Նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին:

Կարդացեք նաև

Back to top button