ԿարևորՔաղաքական

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ, «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված վրացական կողմի առաջարկին:

«Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով»,-«Լուրերին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ըստ նրա՝ Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։

Պատասխանելով Լուրերի հարցին, թե ինչ նախաձեռնության մասին է հայտարարում Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի որ դիրքորոշման մասին է խոսքը՝ «Լուրերի» հարցին Բադայանը պատասխանել է․

«Կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների առկայության պարագայում կտեղեկացնենք»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ վրացի գործընկերները Երևանին և Բաքվին վստահության ձևավորմանն ուղղված մի քանի նախաձեռնություններ են առաջարկել, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին էլ հայտարարել էհայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը իբրև երկխոսության հարթակ:

Կարդացեք նաև

Back to top button