Իտալական Prada նորաձեւության տունը ամերիկյան Capri Holdings-ից գնում է Versace-ին։ Գործարքի գինը 1,38 մլրդ դոլար է, հայտնում է CNN- ը։
«Մենք ձգտում ենք շարունակել Versace-ի ժառանգությունը՝ փառաբանելով և վերաիմաստավորելով նրա համարձակ և ժամանակից դուրս գեղագիտությունը», — ասել է Prada-ի նախագահ Պատրիցիո Բերտելլին։
Prada-ն 1990-ականների վերջից ձեռնպահ էր մնում խոշոր գնումներից, ինչը ներկայիս նախագահ եւ նորաձեւության տան հիմնական բաժնետեր Բերտելին «ռազմավարական սխալ» է համարում։
Գործարքի հաջողությունը կասկածի տակ էր Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի եւ դրանով պայմանավորված շուկայի տատանումների պատճառով, գրել է The Wall Street Journal- ը։




