
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթում հայ չորս մարմնամարզիկ նվաճել է երզափակիչ փուլի ուղեգիր, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Օղակներ վարժությունուում եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Եվրոպայի կրկնակի փոխչեպիոն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ վաստակելով համապատասխանաբար 14,066 և 14,333 միավոր։
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը նույնպես եզրափակիչում են՝ հաղթահարելով նժույգ թափեր վարժության որակավորման փուլը։
Համլետ Մանուկյանը վաստակել է 14,433 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 14, 466 միավոր։




