ԿարևորՀասարակություն

ՏԿԵ փոխնախարարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Չեխիայի միջև զարգացող հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել համագործակցության խորացման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։

Կարդացեք նաև

Back to top button