ԿարևորՀասարակություն

Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում Բուերի աճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով, ասված է տեսչության հաղորդագրության մեջ։

Թռչնի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։

«Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում՝ համապատասխան կարգի համաձայն՝ թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։

Կարդացեք նաև

Back to top button