
Քասախի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը։ Քասախցիները պահանջում են վերականգնել 59 համարի երթուղին, որը Քասախը կապում է Երևանին:
Բողոքի ակցիայի շրջանակում քասախցիները ժամանակ առ ժամանակ փակում են Երևան-Աշտարակ մայրուղին:
Երեկ կառավարությունում ընդունել են բնակիչներին, լսել նրանց բողոքը։ Հանդիպումից հետո գյուղացիները հայտարարել են, որ 25 համարի երթուղին կպահպանվի՝ ճանապարհի մի փոքր փոփոխությամբ, իսկ 59 համարի երթուղու հարցը չի լուծվել։




