
«Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,-ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները:




