Չինաստանը պնդում է, որ Ուկրաինա չի ուղարկել իր զինվորականներին, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չինաստանի կառավարությունը իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ ռազմական հակամարտության գոտուց, խուսափել այս կամ այն ձեւով դրան ներգրավվելուց՝ մասնավորապես ձեռնպահ մնալ ցանկացած կողմից ռազմական գործողություններին մասնակցելուց»,- հայտարարել է նա։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զենեսկին հայտարարել էր, որ զինված ուժերը «ռուսական բանակի կազմում պատերազմող Չինաստանի երկու քաղաքացու են գերի վերցրել»։
Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Ռուսաստանի կողմից պատերազմող Չինաստանի քաղաքացիների թիվը էականորեն ավելին է, քան՝ երկուսը, հայտնում է BBC-ին։




