ԿարևորՍպորտ

Լիլիթ Մկրտչյանը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո կիսում է 2-3-րդ հորիզոնականները

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը առաջնությունում 8 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5.5 միավոր և գտնվում է 11-րդ հորիզոնականում:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունի 5 միավոր: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 4.5 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 9-ին:

Կարդացեք նաև

Back to top button