ԿարևորՄիջազգային

Կիեւն առաջին անգամ հաստատեց, որ իր ուժերը նաեւ ռուսական Բելգորոդում են

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի ԶՈւ ստորաբաժանումները գտնվում են Ռուսաստանի Բելգորոդի մարզում։ Նա նշել է, որ այս քայլով իրենք պաշտպանում են ուկրաինական Սումիի եւ Խարկովի մարզերը։

Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Մոսկվան հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները հարձակում են գործել Բելգորոդի մարզի արեւմտյան ուղղությամբ ՌԴ եւ ԱՄՆ նախագահի բանակցությունների շեմին «բացասական ֆոն ստեղծելու» նպատակով։

Ապրիլի 5-ին Ռուսաստանի ՊՆ-ն Telegram-ում գրել էր, որ ռուսական բանակի ստորաբաժանումները Սումիի եւ Խարկովի մի շարք բնակավայրերում ուկրաինական ստորաբաժանումների կենդանի ուժին և տեխնիկային ջախջախիչ հարված են հասցրել։

Դրանից հետո ռուսական կողմից այլ հաղորդումներ չեն եղել։

Վերջին հաղորդումը ՏԱՍՍ գործակալությանն էր, որը երեկ հայտնել է, որ Բելգորոդի մարզի  Ռակիտյանսկի շրջանի դպրոցներն անցել են հեռավար կրթության։

Նահանգապես Վյաչեսլավ Գլադկովը թելեգրամյան իր ալիքում հայտնել էր, որ այս որոշումն ընդունվել է օպերատիվ իրավիճակը հաշվի առնելով։

Կարդացեք նաև

Back to top button