
2025 թվականի օգոստոսի 3-ին Երևանում ելույթ կունենա համաշխարհային գերաստղ Ջենիֆեր Լոպեսը։ Ինչպես հայտնում է «Զարթոնք Մեդիա»-ն, երգչուհին Հայաստան կայցելի «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում։ Համերգը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Շրջագայությունը կմեկնարկի հուլիսի 1-ին Թուրքիայում և կներառի Եվրոպայի, Մերձավոր Արևելքիև Կենտրոնական Ասիայի երկրները։
Մինչև Հայաստան այցելելը, նա համերգներով հանդես կգա Թուրքիայի, Եգիպտոսի, Իսպանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ղազախստանի քաղաքներում։





