
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի եվրասիական մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է ռուս-ամերիկյան երկխոսության և ուկրաինական կարգավորման հարցերըը, հայտնում է ռուսական արտգործնախարարության կայքը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Քննարկման ընթացքում արծարծվել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր, այդ թվում՝ ռուս-ամերիկյան երկխոսության և ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լավրովը խոսել է Եվրատլանտյան անվտանգության հայեցակարգի ճգնաժամն մասին, «ուշադրություն հրավիրել ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող ռիսկերին»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկման ընթացքում ընդգծվել է եվրասիական տարածքում կայունության ապահովման, անվտանգության անբաժանելիության սկզբունքի գործնական կիրառման և եվրասիական խնդիրների լուծման համար եվրասիական պետությունների առաջնային պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։




