
Աշխարհում առաջատար կրիպտոարժույթի բորսաներից համարվող Bitget-ը Երևանում անցկացրել է իր առաջին խոշորամասշտաբ համայնքային հանդիպումը։ Միջոցառումը տեղի է ունեցել AI9 Startup Campus-ում՝ համախմբելով թրեյդերների, կրիպտո սիրահարների, ոլորտի առաջնորդների և էկոհամակարգի զարգացմամբ զբաղվող մասնագետների։
Bitget-ի համայնքային հանդիպումը կարևոր քայլ է ընկերության ռազմավարության մեջ․ ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում՝ խթանելով ուղիղ հաղորդակցությունն օգտատերերի հետ և ամրապնդելով կապերը Web3 ոլորտի կարևոր դերակատարների հետ։
Հանդիպումը դարձել է կրթության, երկխոսության և համագործակցության արդյունավետ հարթակ։ Bitget թիմը ներկայացրել է իր վերջին նորությունները և պլատֆորմի ռազմավարական ճանապարհային քարտեզը, իսկ մասնակից գործընկերներն ու էկոհամակարգի փորձագետները կիսվել են արժեքավոր պատկերացումներով՝ բլոքչեյնի կիրառման, գլոբալ Web3 միտումների և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել անձամբ շփվել Bitget ղեկավար թիմի հետ հարց ու պատասխանի ժամանակ, ինչպես նաև մասնակցել ակտիվ նեթվորքինգի։
«Հայաստանում մեծ ոգևորությամբ նկատում ենք աճող հետաքրքրություն Web3-ի և բլոկչեյն տեխնոլոգիաների նկատմամբ։ Հայաստանը դինամիկ և խոստումնալից շուկա է, որտեղ ակտիվանում են էկոհամակարգի խոշոր դերակատարները։ Հաշվի առնելով այս ներուժը՝ մենք ռազմավարական որոշում ենք կայացրել այստեղ ներկայություն ապահովել։ 2024 թվականը շրջադարձային տարի էր մեզ համար․ մենք ունեցանք կարևոր ձեռքբերումներ և դարձանք երկրորդ ամենաակտիվ զարգացող էկոհամակարգը աշխարհում։ Հիմա ցանկանում ենք այդ դինամիկան բերել Հայաստան և նպաստել կրիպտո համայնքի զարգացմանը»,- հանդիպմանը նշել է Bitget-ի ԱՊՀ շուկայի ղեկավար Լիզա Յուրչենկոն։
Bitget-ի թիմն ընդգծել է, որ Հայաստանը դառնում է տեխնոլոգիական առաջընթացի և ձեռնարկատիրության կենտրոն, ինչը հիանալի միջավայր է Web3-ի կիրառման և կրթության համար։
Երևանյան հանդիպումը Bitget-ի գլոբալ նախաձեռնության մաս է, որի նպատակն է կառուցել ուժեղ տարածաշրջանային համայնքներ կրթական ծրագրերի, օֆլայն միջոցառումների և ռազմավարական համագործակցությունների միջոցով։ Նմանատիպ հանդիպումներ անցկացվել են աշխարհի տարբեր քաղաքներում, և դրանց միջոցով Bitget-ը նպատակ ունի դարձնել դեցենտրալիզացված ֆինանսները հասանելի, ապահով և հասկանալի։




