
Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլը, տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով՝ մարզիկներ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան:






