
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Սյունիքն այս շաբաթ էլ առանց մարզպետ կմնա, մարզի նոր ղեկավարի անունը, չնայած մամուլի հավաստի հրապակարումների, կառավարության այս շաբաթվա նիստում էլ չի հայտարարվել: Ուշագրավ հայտարարություն, այդուհանդերձ հնչել է՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի շուրթերից: 2006-2013թթ ընթացքում նախատեսված էր 74 դպրոցներ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, և ոչ մի դպրոց ամբողջությամբ չի վերանորոգվել, ավելին, Վերահսկիչ Պալատի նախագահը հայտարարել է նաև ՝ «ծրագիրն իրականացնելիս կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայության խնդիրներին: Կառավարությունը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: Նիստում նաև հավանություն է տրվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և ևս երեք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը և դրանց վերահսկողությունը: Հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց է եղել նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել հարցը, ուսումնասիրել տուրքի սահմանման միջազգային փորձը և դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողով:
Կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայության խնդիրներին, ՎՊ նախագահն է հայտարարել
Դպրոցների վերանոգորման համար նախատեսված գումարների մեղմ ասած ոչ ճիշտ օգտագործում: Հերթական հայտարարությունն այսօր հնչեցրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը : Նրա ղեկավարծ կառույցն ուսումնաիսրել ու պարզել է, որ 2006-2013թթ ընթացքում 74 դպրոցների շինարարության համար ծախսվել է 22 մլրդ դրամ: Ծրագիրը ենթադրում էր, որ 74 դպրոցի վերանորոգման համար ծախսվելու է 33 մլրդ դրամ: Կար՝ 11 մլրդ՝ դպրոցների շինարարական աշխատանքները ավարտելու: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ընդամնեը մեկ օրիանկով բնութագրեց, թե ինչ վիճակում են մյուս մյուս 73 դպրոցները.
«2013-ի վերջում արձանագրել են, որ 74 դպրոցների որևէ մեկի շինարարությունն ավարտված չէ: Վեց տարվա ընթացքում գումարի կեսն էլ չենք տվել: Այս ծրագրի համար սա բնութագրական է»:
ՎՊ նախագահը հայտարարեց նաև ՝ «ծրագիրն իրականացնելիս կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայության խնդիրներին» նա նաև վստահեցրեց, կան դպրոցներ, որոնք նորից պետք է քանդվեն: Զաքարյան առաջարկում էր ծրագրերի իրականացման համար հստակ ժամկետներ սահմանել, հակառակ դեպքում նույն ձևով շարունակելիս պետական բյուջեի միջոցներր արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ:
«Որևէ մեկը այսօր չի կարող վիճարկել, որ վեց, յոթ, ութ, արդեն տասը տարվա կտրվածքով 20.25.30 մլն դրված գումարները ինչ վիճակում են կատարված աշխատանքները»:
Իշխան Զաքարյանի հայտարարությանը նախորդել էր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ դպրոցների շինարարության աշխատանքները 2016թ տեղափոխելու առաջարկը: Նախարարն ինքն էլ էր առաջարկում ծրագրերն իրականացնել սեղմ ժամեկտներում՝ երկու տարվա ընթացքում:: Մոտավորապես երեք մլրդ արդեն ծախսվել է, Իշխան զաքարյանը, սակայն, համոզված է՝ 2016-2017 թթ-ին առաջարկվելու է դրանցից շատերը կամ քնադել կամ լրացուցիչ գումարներ ներդնել՝ ամրացնելու համար: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան.
«13 օբյկետ առաջարկվում է բյուջեից հանել: Դրանք հենց այն օբյեկտներն են, որոնց վրա 2006-2013թթ գումարներ են ծախսվել, սակայն, հիմա տեխնիկական եզարակցության արդյունքում և համապատասխան նախագծով իրականացնելու դեպքում մենք նախորդ տարիների կատարված աշխատանքների մի մասը պետք է քանդենք»:
Խնդրով մտահոգ է նաև կառավարության ղեկավարը,կան հարցեր, որոնց պատասխանը չունի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը.«Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է դպրոցների շինարարւոթյունը սկսկել առանց սեսյմիկ անվատնգության խնդիրները ուսումնասիրելու»:
Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարվեց սակավաջրություն
Կառավարության այսօրվա նիստում ևս մի քանի խնդրահարույց հարցերի անդարադարձ կատարվեց: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խոստովանեց՝ ոռոգման ջրի խնդիր կա մեր երկրում ու հատկապես Արարատյան դաշտավայրում: Որոշմամբ, կվերանայվեն ջրերի օգտագործումներն ու նվազեցումը:
«Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կառավարության նիստում
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը: Նա Գործադիր մարմնի անդամներին առաջարկում էր Սահմանամերձ գյուղերի բնակիչներին ազատել հարկերից: «Վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և համագործակցությնա կոչ արեց շահագրգիռ կողմերին: Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Նախ արձանագրենք, որ սա կառավարության նախաձեռնությունն է, որ հիմա աշխատում ենք օրենքի նախագծի վրա: Մյուս բոլոր առաջարկությունները պատգամավորների, կազմակերպությունների, թող մեր աշխատանքային խումբը , պատասխանատու նախարարությունը՝ ֆինանսների նախարարությունը քննարկի, ու եթե կան նորմալ, ողջամիտ առաջարկություններ, ընդգրկենք այդ նախագծում»:
Սյունիքն այս շաբաթ էլ առանց մարզպետ կմնա
Ի դեպ, Սյունիքն այս շաբաթ էլ առանց մարզպետ կմնա, մարզի նոր ղեկավարի անունն այս շաբաթ էլ չհրապարակվեց: Հիշեցնեմ, ուղիղ երկու շաբաթ առաջ Սյունիքի մարզպետ վահե Հակոբյանն ազատվեց պաշտոնից: Նա արդեն նոր պաշտոն ունի՝ Ջրային տնետսության պետական կոմիտեի նախագահն է, սակայն, նրան արժանի փոխարինող դեռ չի գտնվել: Իսկ մամուլում չեն դադարում Սուրիկ Խաչատրյանի՝ կրկին մարզպետի պաշտոնին վերադառնալու լուրերը:




