ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ի պահվածքը հակասում է բանակցությունների կոչին․ Մասուդ Փեզեշքյան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը քննադատել է Վաշինգտոնին՝ ասելով, որ բանակցային սեղանի շուրջ նստելու ԱՄՆ-ի կոչը հակասում է նրա պահվածքին։

Փեզեշքյանն այս մեկնաբանությունն արել է շաբաթ օրը Թեհրանում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr-ը։

Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ այլ երկրների հետ փոխգործակցությունը առանցքային է Իրանի արտաքին քաղաքականության համար։

«Իսլամական Հանրապետությունը ցանկանում է երկխոսություն հավասար դիրքերից, ոչ թե երբ մի կողմից Իրանի հետ ցանկանում են բանակցել, իսկ մյուս կողմից սպառնում են նրան»,- ասել է Փեզեշքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությանը։

«Եթե բանակցություններ եք ուզում, սպառնալը ո՞րն է»,-հանդիմանել է նա Վաշինգտոնին,- «Այսօր Ամերիկան ​​ոչ միայն նվաստացնում է Իրանին, այլև ողջ աշխարհին, քանի որ նրա պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»։

Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Փեզեշքյանը բազմիցս ասել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով անուղղակի բանակցությունների։

Կարդացեք նաև

Back to top button