
«Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվել և համալրվել է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ժամանակակից պայմաններ հետվիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։
Կենտրոնի բուժանձնակազմը նույնպես համալրվել է բարձր որակավորմամբ մասնագետներով։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է առողջապահության բոլոր օղակների զարգացումը՝ կանխարգելումից մինչև բարձր տեխնոլոգիական բուժում։ Միայն համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր է ապահովել բնակչության առողջության պաշտպանությունն ու բարձրացնել բուժօգնության արդյունավետությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.




