Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի ռեժիմ հայտարարելուց հետո ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ հարաբերություններն այլեւս նախկինը չեն լինի, այսօր հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Սա իմ ուղերձն է։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբեք նախկինը չեն լինի։ Նրանք ցանկանում են այլ կերպ գործել եւ մենք դա հասկանում ենք»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ նախարարի խոսքն է մեջբերել Reuters-ը։
Նախարարը նշել է, որ այսօր Օտտավան ցանկանում է համաձայնության գալ ինչպես առեւտրի, այնպես էլ անվտանգության հարցում, «քանի որ այս երկու հարցերը իրարից չեն կարող անջատվել»։
Ջոլին ավելացրել է, որ Կանադան շատ մեծ ճնշում է գործադրում Թրամփի վարչակազմի վրա, երբ խոսքը մաքսատուրքերի մասին է, որպեսզի շահավետ գործարք ապահովի։ Նախարարը նշել է, որ Կանադան համարժեք մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ավտոմեքենաների վրա։




