ԿարևորՀասարակություն

Երկրաշարժ՝ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք

Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախը Ադրբեջանի Հանրապետության տարածքում 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք նաև

Back to top button