ԿարևորՏնտեսական

Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է բիզնեսի համար պետական օժանդակության գործիքակազմը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին այցելել է «Էդմետ» ՍՊԸ՝ ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

«Էդմետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թ.-ին: Ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ունի հավաքագրման կետեր և զբաղվում է մետաղական ջարդոնների հավաքագրմամբ։ Այն ունի սեփական ձուլարան, որտեղ և իրականացվում է հավաքագրված մետաղների ձուլումը:

Ընկերությունն ունի 60 աշխատակից, տարեկան շրջանառությունը կազմում է 12 միլիարդ ՀՀ դրամ, տարեկան արտադրողականությունը՝ 10 հազար տոննա, որի մեծ մասը արտահանվում է։ Արտահանման հիմնական ուղղությունը Ճապոնիան է, մասնավորապես՝ համագործակցում են ճապոնական «Տոյոտա» և «Հոնդա» ընկերությունների հետ։ Ընկերության արտադրանքը մասամբ արտահանվում է նաև եվրոպական մի շարք երկրներ, Չինաստան և Հարավային Կորեա։

Կատարված ներդրումների չափն արդեն իսկ հասնում է 8 մլն ԱՄՆ դոլարի, ևս 3-4 մլն դոլարի ներդրում նախատեսվում է առաջիկայում։ Պլանավորվում է խորացնել արտադրական հզորությունները և վերջնական արտադրանք թողարկել արդեն այս տարեվերջին։

Գործարանի տարածքում գործում է լաբորատորիա, որը արտադրանքի՝ ստանդարտներին համապատասխանության գնահատականն է տալիս, ինչի հիման վրա հնարավոր է դառնում կազմակերպել արտահանման գործընթացը։

Գործարանը զինված է նորագույն ֆիլտրացիոն համակարգով (թևքային ֆիլտրեր), որը շնորհիվ արտանետումները մթնոլորտ հասցված են նվազագույնի։

Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը, որից կարող է օգտվել ընկերությունը իր գործունեությունն արդիականացնելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button