ԿարևորՄիջազգային

Թրամփի հայտարարած առեւտրային պատերազմում ԵՄ-ն պատրաստվում է հակաքայլերի

ԵՄ-ն իր շահերը պաշտպանելու համար «պատրաստվում է հետագա հակաքայլերի», ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ եվրոպական ապրանքների համար 20 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշմանը։

Նա ԱՄՆ-ին կոչ է արել առճակատումից անցնել բանակցությունների, գրում է Euronews- ը։

Ֆոն դեր Լեյենն այս հայտարարությունն արել է Սամարկանդում, որտեղ գտնվում է ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովին մասնակցելու համար։

«Մենք նաև ուշադիր հետևելու ենք, թե այդ մաքսատուրքերը ինչ ազդեցություն կարող են ունենալ, քանի որ չենք կարող գլոբալ ավելցուկային հզորությունները կլանել եւ մեր շուկայում թույլ չենք տա դեմպինգ»,- ավելացրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button