ԿարևորՄիջազգային

Թրամփը 20% մաքսատուրքեր է սահմանել ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա

Սպիտակ տան այգում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներկրվող բոլոր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, բազային դրույքաչափը կկազմի 10%, բայց շատ երկրների համար այն ավելի բարձր է ստացվել։

Թրամփը երկու սյունակով աղյուսակ է ներկայացրել՝ ամերիկյան ապրանքների վրա ներկայումս ինչ մաքսատուրքեր են գործում տարբեր երկրներում, և ինչ մաքսատուրքեր է սահմանում Վաշինգտոնը՝ ի պատասխան դրանց։

Թրամփը որոշումն անվանել է «պատմական հրաման, որը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանում աշխարհի երկրների վրա»։ «Փոխադարձ նշանակում է՝ ինչ նրանք անում են մեզ հետ, մենք՝ նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Իմ կարծիքով՝ սա ամերիկյան պատմության ամենակարեւոր օրերից մեկն է»։

Ավելի ուշ աղյուսակը հրապարակվել է սոցցանցերում Սպիտակ տան էջերում:

Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը կկազմեն 34%, ԵՄ երկրներից՝ 20%, Շվեյցարիայից՝ 31%, Իսրայելից՝ 17%, Ղազախստանից՝ 27%։ Ամենաբարձր վճարներ սահմանվել են Վիետնամի (46%), Կամբոջայի (49%) և Լաոսի (48%) վրա: Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, ԱՄԷ-ի և Ուկրաինայի համար ցուցանիշը կմնա 10%: Ռուսաստանը նշված չէ ցուցակում։

Հայաստանի նկատմամբ ևս սահմանվել է հավելյալ 10% մաքսատուրք։

Կարդացեք նաև

Back to top button