
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ, որում երևում է, թե ինչպես են Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկները հանում մեքենայից և բերման ենթարկում։
«Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողներն ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել:
Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»,- ասված է պարզաբանման մեջ:




