ԿարևորՔաղաքական

Դեսպան Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի հետ, տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին՝ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը ողջունելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար այն ստորագրելու կարևորությունն ընդգծելու հանգամանքը։

Դեսպան Խաչատրյանը և Էմանուել Բոնն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական արդի այլ թեմաների, քննարկել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչող հարցերի լայն շրջանակ։

Կարդացեք նաև

Back to top button