ԿարևորՄիջազգային

Սենատոր Քորի Բուքերը 25 ժամ քննադատել է Թրամփին՝ սահմանելով ելույթի տեւողության նոր ռեկորդ

Դեմոկրատ Քորի Բուքերը Սենատի ամբիոն է բարձրացել մարտի 31-ի երեկոյան՝ խոստանալով, որ կխոսի այնքան, «որքան ֆիզիկապես կարող է»։ Առանց սնունդի եւ քնելու նա խոսել է ամբողջ գիշերը, ապա հաջորդ օրը՝ ապրիլի 1-ի երեկոյան ավարտելով ելույթը։

Սենատոր Բուքերն այսպիսով սահմանել է Սենատում ամենաերկար ելույթի նոր ռեկորդ՝ խոսել է 25 ժամ 5 րոպե։

Նախորդ ռեկորդը արձանագրվել էր 68 տարի առաջ Հարավային Կարոլինայից սենատոր Սթրոմ Թուրմոնդի կողմից։ Նա 1957 թվականին ելույթ էր ունեցել 24 ժամ 18 րոպե եւ նպաստել Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի ընդունմանը։

Կարդացեք նաև

Back to top button