ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, գարունը այնպե՛ս պայծառ է կրկին…

Ճապոնիայում  ծաղկել են երկրի խորհրդանիշ բալենիները՝ սակուրաները։ Այս օրերին Մեգուրո գետի ափը Տոկիոյի ամենամարդաշատ վայրն է։ Այստեղ ծաղկած շուրջ 1.000 սակուրաները սպիտակով ու վարդագույնով են ներկել քաղաքի այս հատվածը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ անցյալ տարի սակուրաների ծաղկման շրջանում Ճապոնիա է այցելել ավելի քան 3 միլիոն զբոսաշրջիկ։ Խորհրդանիշ ճապոնական բալենիները՝ սակուրաները, ծաղկել են նաև Երկիր մոլորակի մյուս կիսագնդում։ Վաշինգտոնի ազգային պարկը ևս այս օրերին հազարավոր այցելուներ ունի։ Հայտնի է, որ առաջին սակուրաները Վաշինգտոն են հասել Ճապոնիայից որպես նվեր։

Կարդացեք նաև

Back to top button