ԿարևորՀասարակություն

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է

Numbeo 2025 համաշխարհային տվյալների բազայի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը աշխարհի ամենաապահով երկրների ցանկում՝ 77.9 միավորով։

Ադրբեջանն ինդեքսում 33-րդն է՝ 68.2 միավորով, Իրանը 93-րդն է՝ 49.5 միավորով, Թուրքիան 57-րդն է՝ 58.8 միավորով, Վրաստանը 21-րդն է՝ 73.7 միավորով։ 

Անդորրան ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ երկիրը։ Լավագույն հնգյակում Անդորրային միանում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Թայվանը և Օմանը:

Մինչդեռ Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան և Հայիթին զբաղեցնում են ցանկի վերջին հորիզոնականները։

Numbeo-ի 2024 թվականի ինդեքսում, որը հրապարակվել էր 2024 թվականի նոյեմբերին, Հայաստանը նույնպես 8-րդ հորիզոնականում էր՝ 77.8 միավորով։

Կարդացեք նաև

Back to top button