
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ չի համագործակցի։
«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
«Մեր քաղաքը» դաշինքը Գյումրիի ավագանու ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, երրորդ ամենաշատ քվեն ստացած ուժն է եւ հենց այս դաշինքից է կախված հանրապետության երկրորդ քաղաքի ավագանիում ուժերի հարաբերակցությունը։




