Ֆրանսիան և Մեքսիկան ողջունել են զանգվածային վայրագությունների դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը կարգավորելու Հայաստանի որոշումը։
«Այս հայտարարությունը ցույց է տալիս Հայաստանի նվիրվածությունը արդյունավետ բազմակողմ մոտեցմանը եւ սատարում է նման իրավիճակներում Անվտանգության խորհրդի գործելու կարողությանը»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ֆրանսիան, որը վաղվանից՝ ապրիլի 1-ից, մեկ ամսով ստանձնելու է Անվտանգության խորհրդի նախագահությունը, 2015 թվականին պարտավորվել էր չօգտագործել վետոյի իր իրավունքը զանգվածային վայրագությունների դեպքում։
Ֆրանսիան եւ Մեքսիկան համատեղ 10 տարի է առաջ են մղում այս գաղափարը։ Նախաձեռնությունը պաշտպանում է 107 պետություն։




