ԿարևորՀասարակություն

Մատենադարանի տնօրենն այցելել է Ժնևի առաջատար թանգարաններ․ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ, հանդիպել է Մարտին Բոդմեր հիմնադրամի տնօրեն ժակ Բերխտոլդի հետ:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորաբար` հրատարակչության և ցուցադրական գործունեության ոլորտներում:

Տնօրենը հրավիրել է Ժակ Բերխտոլդին Մատենադարան` տեղում հավաքածուներին ծանոթանալու և գիտաշխատողների մասնակցությամբ համագործակցության առարկայական ծրագիր մշակելու համար:

Այնուհետև, տեղի է ունեցել հանդիպում Ժնևի Արվեստի և պատմության թանգարանի տնօրենի հետ:

Կարդացեք նաև

Back to top button