ԿարևորՄիջազգայինՄշակույթՏեսանյութեր

Հռոմի տաճարներից մեկում փորձարկվել է առաջին ռոբոտ–զբոսավարը

Հռոմում փորձարկվել է առաջին ռոբոտ–զբոսավարը։ Վիբիա Սաբինայի և Ադրիանոսի տաճարում զբոսաշրջիկներին դիմավորել է ADRIANO ռոբոտը։ ADRIANO-ն ողջունում է զբոսաշրջիկներին, շփվում նրանց հետ և ներկայացնում տաճարի և Իտալիայի պատմությունը։ Ռոբոտը ստեղծվել է Իտալիայում ավելի քան 30 ինժեներների ու ծրագրավորողների ջանքերով։ Ռոբոտ-զբոսավարի «ծնունդը» ավելի քան 137 հազար եվրո է արժեցել։ Ռոբոտը Հռոմի պատմությանը վերաբերող հարցերին պատասխանում է թե՛ իտալերեն, թե՛ անգլերեն։ ADRIANO-ն առցանց շրջայց է անցկացնում տաճարում․ նա կքայլի այցելուի փոխարեն ու ամեն ինչ ցույց կտա։ ADRIANO-ն Ադրիանոսի տաճարում «աշխատում է» 2025 թ․ մարտի 24-ից։

Կարդացեք նաև

Back to top button