Բանգկոկում հզոր երկրաշարժի հետևանքով երկնաքեր է փլուզվել՝ փլատակների տակ թողնելով 43 մարդու, հայտնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։
«Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր պետական գրասենյակների համար։ Քաղաքը ցնցած ուժեղ երկրաշարժից հետո փլատակների տակ է մնացել 43 մարդ»:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մյանմայում՝ Սագաինգ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա, 10 կիլոմետր խորությամբ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։
Ականատեսների վկայությամբ՝ ուժեղ ցնցումներ են զգացվել Մյանմայում՝ Նայփիտաուում և Յանգոնում։




