Հասարակություն

«ՔՀԿ կայունության ինդեքս»-ում Հայաստանը տարածաշրջանում առաջընթաց դիրքերում է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի մասնակցությամբ ներկայացվել է  «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս»  զեկույցը, որտեղ  Հայաստանը 2013-ին առաջընթաց կամ հետընթաց չի գրանցել, պահպանվել է 2012-ի ցուցիչը: Հայաստանը տարածաշրջանում առաջընթաց դիրքերում է, որոշ ցուցանիշերով թերևս զիջում է Վրաստանին:  Առաջատար դիրքերում է նաև  Ուկրաինան: Զեկույցում  անդրադարձ է կատարվել 2013թ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական ու քաղաքացիական իրադարձություններին՝ նախագահական ընտրություններից մինչև Երևանի ուղեվարձի բարձրացման ու Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման դեմ բողոքի ակցիաներին:

Տարիներ շարունակ ԱՄՆ ՄԶԳ աջակցում է, որ մեր երկրում զարգանա  ու կայանա քաղաքացիական հասարակությունը:  Ւսկ այսպես ասենք զարգացվածության աստիճանն  արտացոլվում է   «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս» անվանումը կրող զեկույցում, որի համաձայն,  Հայաստանը տարածաշրջանում առաջընթաց դիրքերում է, միայն Ուկրաինան է Հայաստանից առաջ: Քաղաքացիական հասարակության կայացման  հարցում  որոշ  ցուցանիշերով  առաջ է նաև Վրաստանը: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետ Տաթևիկ Մարգարյան.«Ամենաթույլ ցուցանիշը ֆինանսական կայունության ցուցանիշն է: ՔՀԿ-ները չեն կարողանում կայուն լինել իրենց ֆինանսական կայունության հարցում»:

Հիշեցնենք, որ 2013թ մեր երկրում  տեղի ունեցան  նախագահական ու Երևան քաղաքի ավագանու ընտրություններ: Նախագահական ընտրություններին հետևեցին նաև բողոքի ակցիաները: Մեջբերում ՔՀԿ կայունության ինդեքս զեկույցից.«Նախագահական ընտրություններին հետևեցին ընտրակեղծիքների և ներկա իշխանության դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաներ: Մեկ ամսից տևած ցույցերից հետո բողոքի թափը թուլացավ: Մեկ այլ նշանակալի իրադարձություն է ՀՀ նախագահի որոշումը Եվրասիական Մաքային միությանը միանալու մաիսն, չնայած, որ եվրոպական կառույցների ինտեգրման ու Եվրամիության հետը ասոցացման համաձայանգրի ստորագրման ուղղությամբ տարիների աշխատանք էր  տարվել»:

Նույն զեկույցում նաև նշված է, որ 2013թ որոշ ոչ ֆորմալ խմբեր ենթարկվել են պետական մարմինների ճնշումների՝ մասնավորապես ոստիկանության կողմից չպատճառաբանված ձերբակալությունների, բռնության ու սեռական ոտնձգությունների, ներառյալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ անհատ ոստիկանների կողմից չարտոնված գործողությունները: Բացի այդ, որոշ քաղաքացիական ակտիվսիտներ հարձակման են ենթարկվել քրեական խմբերի կողմից:

Զեկույցում նշվում է, որ ոստիկանությունը ընթացքի չի տվել կամ հետևողական չի եղել բազմաթփիվ նամն հանցավոր աչաչքների նկատմամբ, ընդհակառակը, վարչական ու քրեական վարույթներ են սկսվել մի քանի ցուցարարների դեմ՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Անդարդարձ  է կատարվել նաև հարցին, որ 2013թ հուլիսին կարճվել է  Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր ու ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի քրեական գործը: Օսկանյանը մեղադրվում էր փողերի լվացման մեջմ ՊԵԿ-ը շարունակում էր հետաքննել հիմնադրամը՝ օրինական թույլատրելի շրջանակներից  դուրս:  Օրենսդրությամբ նախատեսված երկու ամսից ոչ ավելի  հարկային քննությունը Սիվիլիթասի դեպքում շատ ավելի երկար է տևել: Հիշեցնեմ, վերը նշվածն արտացոլված էր ՔՀԿ կայունության ինդեքսում:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Քարեն Հիլիարդը նկատում է՝ «2012թ ՀՀ արդյունքն այս առումով բարելավվեց ՝ կազմելով 3.9 ցուցիչի, դժբախտաբար, անցյալ տարի Հայաստանի արդյունքը նույնը մնաց: Հայաստանում քաղաքաղացիական հասարակությունը հիմնականում զարգացած է, այնուամենայնիվ, ամենամեծ խոչընդոտը ֆինանսական կայության պակասն է»:

Քարեն Հիլիարդն առանձնացնում ու ընդգծում է  Քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների մասին նոր օրենք ունենալու  անհրաժեշտությունը: «Հայաստանում 2013թ զուտ օրենսդրական փոփոխություններ տեղի չեն ունեցել»,  — ասում է  փորձագետ, արդարադատության նախարարի նախկին տեղակալ  Արամ Օրբելյանը՝ միաժամանակ ընդգծելով  տեղի ունեցած ինտենսիվ քննարկումները, որոնց ամենամեծ ձեռքբերումը հիմնական հարցերի շուրջ ձեռք բերած համաձայնությունն է:

Զրուցակիցս հակված չէ կարծելու, որ մեր մեր երկրում քաղաքացիական հասարակության ինստիտուտի զարգացմանը  օրենսդրության անկատարությունն է խոչընդոտում: Ակնհայտ է նաև, որ փոփոխություններն իրենց դրական ազդեցությունը կունենան: Իշխանության և քաղաքցիական հասարակության ներկայացուցիչների միջև մի շարք ոլորտներում երկխոսություն, այնուամենայնիվ, ստացվել է, ասում է Օրբելյանը և հիշում,  բավականին հարցեր լուծվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու  հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության, ինչպես նաև երեխաների  հարցերով զբաղվող կազմակերպությունների համագործակցության արդյունքում:

Արդարադատության նախարարի  տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ով միջոցառմանը մասնակցում էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի փոխարեն վստահեցրեց, որ քաղաքացիական հասարակության զարգացումը նախարարը կարևորում է: Նա  ներկայացրեց , թե ինչ աշխատանքներ են կատարել նախարարությունը՝ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների» հայեցակարգը:

Զեկույցում  անդրադարձ կա նաև լրատվամիջոցների աշխատանքին, լրատվամիջոցները ընդհանուր առմամբ քիչ են անդրադառնում ՔՀԿ գործունեությանն ու միջոցառումներին, լուսաբանումը կախված է նրանից, թե արդյոք միջոցառմանը մասնակցում են հանրաճանաչ մարդիկ ու պետական պաշտոնյաներ: Միաժամանակ նշվում է, որ չգրանցված խմբերը, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանացնում հասարակության լայն  խմբերի առաջնային շահերը, ուստի և ավելի շատ ուշադրության են արժանանաում հատկապես առցանց լրատվամիջոցների կողմից: Որպես օրինակ առանձնաված է Երևանի տրանսպորտային ուղեվարձի բարձրացման  կամ Հայաստանի՝ ՄՄ միանալու որոշման դեմ հանդես եկող շարժումների լուսաբանումը:

Back to top button