ԿարևորՔաղաքական

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի, Sputnik Казахстан-ի փոխանցմամբ, Աստանա կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Երկարատև բանակցություններից հետո ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ասել է Միրզոյանը։

Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային կարևոր հարցեր։ Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները և տվյալները։

Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթաց՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի դրույթների վրա, ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը։

«Մենք բարձր ենք գնահատում Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ»,- նշել է Միրզոյանը։

Կարդացեք նաև

Back to top button