ԿարևորՔաղաքական

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 6-12-ը կգործուղվեն Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին, տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Ստրասբուրգ կմեկնեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը և Հռիփսիմե Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Back to top button