
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է Կիեւին 2 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրելու մասին։
«Ես այսօր կարող եմ հայտարարել Ուկրաինային 2 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրելու մասին»,- ասել է Մակրոնը։
Ըստ նրա` փաթեթում ներառվել են հակատանկային հրթիռներ, ՀՕՊ միջոցներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, Mistral ցամաքային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև զրահամեքենաներ:




