ԿարևորՔաղաքական

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։

Նա նշել է, որ հեռախոսազրույցը երկու երկրների ռազմավարական գործընկերության նկատմամբ վերաբերմունքի հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել ԱՄՆ գործող վարչակազմի համար։

«Խոսակցության երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես, խաղաղության գործընթացը, ու ԱՄՆ պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արել է»,- ասել է նա։

Ըստ վարչապետի, երկուսն էլ միակարծիք են եղել, որ արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրն արագ պետք է ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի երկու երկրներում։

երեկ տեղի ունեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակում, ըստ պաշտոնական հողորդագրության, ՀՀ վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել բանակցային այն գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, որը սպասում է ստորագրման։ 

Կարդացեք նաև

Back to top button