
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը Թուրքիային կոչ է արել խաղաղություն ապահովել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում, հայտարարել են պետքարտուղարությունում։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու համար անվտանգության ու առևտրի հետ կապված առանցքային հարցերում համագործակցությունը։ Նա Թուրքիային կոչ է արել աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը»,- հայտնում են պետքարտուղարությունից։
Ռուբիոն նաև ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, երկու երկրների առավել սերտ տնտեսական համագործակցության կոչ արել։ Պետքարտուղարը նաև Թուրքիայում վերջին ցույցերի ու ձերբակալությունների հետ կապված անհանգստություն է հայտնել։




