ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է, տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:

«Մարտի 25-ին հանդիպում եմ ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ:

Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձել եմ նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:

Ի թիվս այլնի, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button