Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Թբիլիսահայերն իրենց երխաներին հայկական դպրոց են տանում` այդպիսով պահպանելու հայկան դպրությունը այդ երկրում: Վրաստանի պետբյուջեից ֆինանսավորվող 129 հայկական դպրոցներում վիրահայ աշակերտների թիվը հասնում է 15 հազարի: Սակայն, դա քիչ է, կարծում են համայնքի գործիչները` կոչ անելով իրենց երեխաներին տանել հայկական դպրոցներ:
Թբիլիսիիում գործող թիվ 104 դպրոցը մայրաքաղաքի միակ ամբողջովին հայկական դպրոցն է: Այս տարի 22 առաջին դասարանցի ունի: Թբիլիսահայ Գայանե Բոստանջյանը այն ծնողներից է, ով երկընտրանքի առջև չի կանգնել. ինչպես ինքը, այնպես էլ երեխաները հայկական կրթություն են ստանում. «Ես այսօր երջանիկ ու հպարտ եմ, որ իմ երեխան կանգնած է այս սակավաթիվ երեխաների շարքում և իր ներկայությամբ պահում է հայկական դպրությունը Թբիլիսիիում»:
Զրուցակիցս չի հասկանում այն ծնողներին հատկապես, ովքեր իրենց երեխաներին ռուսական դպրոցներ են տանում: Ի դեպ Թբիլիսիի դպրոցների ռուսական բաժիններում շարունակում են ազգությամբ հայ աշակերտները մեծ թիվ կազմել:
Մայրաքաղաքում այսօր գործում է երեք հայկական դպրոց, որոնցից միայն մեկը`104- ն է ամբողջությամբ հայկական, իսկ մյուս երկուսը՝ հայ-վրաց և հայ-վրաց-ռուսական բաժանմումքներով դպրոցներ են: Ցավոք այս տարի առաջին դասարան չբացվեց նրանցից մեկում` թիվ 132 (վրաց-ռուս-հայկական) դպրոցի հայկական բաժնում:
Սակայն հայ համայնքի գոծիչները ամեն ինչ անում են, որ ծնողներն իրենց երեխաներին հայկական դպրոցներ տանեն, որպեսզի դրանք եվս չփակվեն: Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակութային կենտրոնը արդեն մի քանի տարի է 104-րդ հայկական դպրոց է ուղարկում իր նախակրթարանի սաներին. Կենտրոնի համակարգող Լևոն Չիդիյանի խոսքով.
«Նախակրթարանի նպատակը այն է, որ մեր երեխաները ուղղորդվեն հայական դպրոցներ: Միայն այս տարի մեր նախակրթարանի ութ սաները դարձան 104-րդ դպրոցի աշակերտներ: Անցյալ տարի 10»:




